TeleMAX թվային կաբելային հեռուստատեսություն
«Տելեմաքս» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին Գյումրի քաղաքում: Նույն թվականի օգոստոսի 1-ին ստացել է ՀՀ Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային հանձնաժողովի թիվ 122 լիցենզիան և Գյումրի քաղաքի ու Շիրակի մարզի պատմության մեջ առաջին անգամ սկսել է մատուցել ժամանակակից մալուխային հեռուստահաղորդումների հեռարձակումը անալոգային ֆորմատով:
- «Տելեմաքս» հեռուստաընկերությունը 2012 թվականին առաջին անգամ Գյումրիում ու Շիրակի մարզում ներմուծել է DVB-C թվային ֆորմատով հեռուստածրագրերի հեռարձակումը՝ ներառելով Full HD (1080i) ալիքներ:
- 2014 թվականից, սկեսել ենք տրամադրել լայնաշերտ գերարագ և մատչելի ինտերնետ ծառայություն «Ինտերմաքս» բրենդի հետ համատեղ:
- Անալոգային և DVB-C թվային ֆորմատներին զուգահեռ, մեր ընկերությունը 2017 թվականից ներմուծել է նաև DVB-T թվային ալիքների հեռարձակումը:
Ներկայումս «Տելեմաքս» ընկերությունն ապահովում է Գյումրի քաղաքի բնակչությանն երեք տարբեր ֆորմատների հեռուստածրագրերի հեռարձակումով, որը հնարավորություն է տալիս բաժանորդներին, կախված ունեցած հեռուստացույցների մոդելներից, ընտրել իրեն հարմար տարբերակը:
Մեր ծառայություն առանձնահատկություններից է նաև մեկից ավելի հեռուստացույցներին հեռուսաալիքների միացման հնարավորությունը առանց վարձավճարի ավելացման:
«Տելեմաքս» ընկերության բաժանորդների սպասարկման անձնակազմը սիրով, անտրտունջ և օպերատիվ կերպով արձագանքում է ցանկացած բաժանորդի կանչին:
InterMAX գերարագ ինտերնետ ծառայություն
«Ինտերմաքս» ինտերնետ ծառայությունը 2013 թվականի դեկտեմբերի 4-ին, ստանալով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թիվ 1072 լիցենզիան, սկսել է որակյալ ինտերնետ մատուցել Գյումրի քաղաքում:
Մեր ընկերության հիմնական նպատակն է մատուցել որակյալ ինտերնետ մատչելի սակագներով, որը շատ արագ դրական արձագանք է ստացել բնակչության կողմից:
- 2018 թվականից սկսել ենք ներմուծել գերժամանակակից GEPON համակարգ, որի շնորհիվ ինտերնետը դարձել է ավելի արագ և անխափան:
- Քայլելով ժամանակի հետ համահունչ՝ մեր ընկերությունը անընդհատ արդիականացնում է ցանցային լուծումները նոր տեխնոլոգիաներին համապատասխան՝ դարձնելով ինտերնետ կապն ավելի անվտանգ:
- 2018 թվականից, առաջին անգամ Գյումրիում, կիրառվել է օպտիկամանրաթելային ցանցի կառուցում և ինտերնետ հասանելիություն քաղաքի սեփական սեկտորի բնակիչների համար:
- 2019 թվականից «Ինտերմաքսի» բաժանորդներին անվճար տրամադրվում է 3 անտենայով գերհզոր WiFi ռոութերներ, որն անխափան ինտերնետ է ապահովում մինչեւ 200 ք/մ տարածքի համար:
Բաժանորդների սպասարկման բաժինը և տեխնիկական աշխատակազմը անմիջապես արձագանքում է բոլոր կանչերին և շատ արագ վերականգնում առաջացած խնդիրները:
Միացեք մեր համերաշխ ընտանիքին
Սիրով՝ «Տելեմաքս» և «Ինտերմաքս»