2007 թվականին Գյումրի քաղաքում: Նույն թվականի օգոստոսի 1-ին ստացել է ՀՀ Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային հանձնաժողովի թիվ 122 լիցենզիան
Գյումրի քաղաքի եւ Շիրակի մարզի պատմության մեջ առաջին անգամ սկսել է մատուցել ժամանակակից մալուխային հեռուստահաղորդումների հեռարձակումը անալոգային ֆորմատով:
«Տելեմաքս» հեռուստաընկերությունը 2012 թվականին առաջին անգամ Գյումրիում եւ Շիրակի մարզում ներմուծել է DVB-C թվային ֆորմատով հեռուստածրագրերի հեռարձակումը, ներառելով Full HD (1080i) ալիքներ
2014 թվականից ընկերությունը սկսել է տրամադրել լայնաշերտ գերարագ եւ մատչելի ինտերնետ ծառայություն «Ինտերմաքս» բրենդի հետ համատեղ
Անալոգային եւ DVB-C թվային ֆորմատներին զուգահեռ ներմուծվել է նաեւ DVB-T թվային ալիքների հեռարձակումը
«Տելեմաքս» ընկերությունը ապահովում է Գյումրի քաղաքի բնակչությանը երեք տարբեր ֆորմատների հեռուստածրագրերի հեռարձակումով, որը հնարավորություն է տալիս բաժանորդներին, կախված ունեցած հեռուստացույցների մոդելներից, ընտրել իրեն հարմար տարբերակը
Մեր ծառայության առանձնահատկություններից է նաեւ մեկից ավելի հեռուստացույցներին հեռուստաալիքների միացման հնարավորությունն առանց վարձավճարի ավելացման
«Տելեմաքս» ընկերության բաժանորդների սպասարկման անձնակազմը սիրով, անտրտունջ եւ օպերատիվ կերպով արձագանկում է ցանկացած բաժանորդի կանչին

