
Սիրելի բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մարտի 22-ի N ՀՕ-108-Ն օրենքը, որն ենթադրում է մեր կողմից տրամադրվող փաթեթներում հեռուստաալքիների նոր հերթականություն:
2023 թվականի հունիսի 2-ից սկսած մեր բաժանորդներին հեռուստաալիքները հասանելի կլինեն նոր հերթականությամբ:
Այն բաժանորդները, որոնք օգտվում են 2000 դ/ամիս փաթեթից ու որը ներառում է 73 հեռուստաալիք, հունիսի 2-ից հնարավորություն կունենան դիտելու 90 հեռուստաալիք: Նոր հերթականությամբ նոր հեռուստաալիքները մեր բաժանորդներին հասանելի կլինեն հունիսի 2-ից: Պետք է պարզապես թարմացնել հեռուստաալիքների ցանկը հեռուստացույցի ավտոկարգավորման միջոցով:
Ինչ վերաբերում է մեր այն բաժանորդներին, որոնք օգտվում են 3000 դ/ամիս փաթեթից ու որը ներառում է 141 հեռուստաալիք, հունիսի 2-ից կրկին պետք է թարմացնեն հեռուստաալիքների ցանկը հեռուստացույցի ավտոկարգավորման միջոցով:
Շնորհակալ ենք մեզ վստահելու համար:
- Իսահակյան 41/2, Գյումրի
- Հեռախոս +374 77 77 55 27